Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2011, 370 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2011 թվականի ապրիլի 15-ին ժամը 12-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
1. «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,
«Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
(քվեարկություն)
2. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»
(քվեարկություն)
3. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»,
«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»
4. «Հանրային ծառայության մասին»
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»,
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
(երրորդ ընթերցում)
5. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»
(երկրորդ ընթերցում)
6. Միջազգային պայմանագրերի վավերացում`
6.1. 2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և ՎԶՄԲ-ի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» փոխառության համաձայնագիր
6.2. 2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և ՄԶԸ-ի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիր
6.3. Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի միջև Մակրոֆինանսական աջակցության ծրագրի
-2011 թվականի փետրվարի 17-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիր,
-2011 թվականի փետրվարի 17-ին ստորագրված վարկային համաձայնագիր,
- 2011 թվականի փետրվարի 15-ին ստորագրված դրամաշնորհային համաձայնագիր
6.4. 2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և ՎԶՄԲ-ի միջև «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիր
6.5. 2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և ՎԶՄԲ-ի միջև «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային համաձայնագիր
6.6. 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և ԳԶՄՀ-ի միջև «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիր

 

Արխիվ

2024

2023