Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2011, 403 - Ն

<<ԵՐԵՎԱՆԻ N 3 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի <<զ>> ենթակետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Երևանի N 3 արհեստագործական ուսումնարան>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով <<Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ <<Երևանի N 3 արհեստագործական ուսումնարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը <<Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունն է (այսուհետ` կազմակերպություն):
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, համապատասխան հանձնման-ընդունման ակտերի կնքումը, ինչպես նաև միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.
2) <<Երևանի N 3 արհեստագործական ուսումնարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին.
3) կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխության կատարումը.
4) Երևանի նախկին N 3 արհեստագործական ուսումնարանի ուսանողների` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով հետագա ուսումնառությունը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա` սահմանված կարգով կատարել ծախսերի վերաբաշխում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունիսի 20-ից:
 

Արխիվ

2024

2023