Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2011, 395 - Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈԻԹՅՈՒՆ» ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԱ- ԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՌԱ ՋԻՆ ԵՐԵՔ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈԻԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1711-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 25-րդ կետի 4-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի սեպտեմբերի
26-ի N 456-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 23-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2011 թվականի մարտի 3-ին (արձանագրություն N 6) հաստատված` Հայաստանի Հանրապետության դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման և անհրաժեշտ սարքավորումների մատակարարման ու տեղադրման, ինչպես նաև ստեղծված ենթակառուցվածքի առաջին երեք ամիսների ընթացքում պահպանման նպատակով կազմակերպության ընտրության թիվ ICB-1/2010 միջազգային մրցույթի արդյունքները` 758.265.063 դրամ պայմանագրային արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամին:
 

Արխիվ

2024

2023