Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2011, 382 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՌԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՓԱԿՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳԾԱՊԱՏԿԵՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում առկա տրանսպորտային միջոցների վրա պարտադիր փակցման ենթակա գծապատկերի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված գծապատկերի առկայությամբ տրանսպորտային միջոցները շահագործող՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված գծապատկերը փակցվում է տրանսպորտային միջոցի առջևի երկու դռներին և շարժիչի ծածկոցին. տրանսպորտային միջոցի առջևի երկու դռներին փակցվող գծապատկերի տրամագիծը 30 սմ է, իսկ տրանսպորտային միջոցի շարժիչի ծածկոցին փակցվող գծապատկերի տրամագիծը` 50 սմ:
2. Արգելել առանց սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված գծապատկերի առկայության՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ցանկում նշված՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության հիմնարկներն ու կազմակերպություններն սպասարկող տրանսպորտային միջոցների շահագործումը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում (այսուհետ` նախարարություն) առանձնացնել մշտապես գործող քաղաքային հեռախոսահամար՝ գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին վերաբերող ահազանգեր ստանալու և բարձրացված խնդիրների լուծմանը համապատասխան ընթացք տալու համար:
4. Սահմանել, որ ստացված ահազանգերն անմիջապես գրանցվում են համապատասխան գրանցամատյանում և հասցեագրվում նախարարության համապատասխան ստորաբաժանմանը կամ գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոններին (այսուհետ` ԳԱՄԿ)` առաջացած խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով, իսկ նախարարության համապատասխան ստորաբաժանումները կամ ԳԱՄԿ-երը 10-օրյա ժամկետում նախարարությանը տրամադրում են տեղեկատվություն ստացված դիմումներում բարձրացված խնդիրների լուծման նպատակով կատարված աշխատանքների մասին:
5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն բարձրացված հարցերի լուծման համար ձեռնարկված միջոցների մասին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված
 

Արխիվ

2024

2023