Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2011, 376 - Ն

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանության սահմանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2011 թվականի ապրիլի 30-ը սահմանել ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023