Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2011, 400 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՏՈՒՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համաձայնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուսի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից Նորատուսի գյուղական համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 52884.6 հազ. դրամն ուղղել Նորատուսի գյուղական համայնքի N 2 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը:

 

Արխիվ

2024

2023