Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2011, 425 - Ն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՅՆ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2011 թվականի հունիսի 1-ը սահմանել ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգն ու պայմանները:
3. Սույն որոշման գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի զինծառայողների վրա:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողի նոր համազգեստին անցումն իրականացնել փուլերով` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները սահմանելու մասին» N 1753-Ն որոշումը:
6. Սույն որոշման 5-րդ կետը չի տարածվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության ծառայողների համազգեստի նկարագրի և այն կրելու ժամկետների վրա:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական hրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված
 

Արխիվ

2024

2023