Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2011, 433 - Ա

ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել 2003 թվականի արտադրության «BMW X5» մակնիշի, 11775817 դրամ 54 լումա հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (պետհամարանիշը` 004 ԼԼ 55, նույնացման համարը` WBAFB31073LP11439, շարժիչի համարը` 51172868) և այն հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների կատարումը:
3. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել 2004 թվականի արտադրության «NISSAN MAXIMA» մակնիշի, 5387865 դրամ 16 լումա հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (պետհամարանիշը` 095 ԼԼ 50, նույնացման համարը` GN1CA31C84D732999, շարժիչի համարը` VQ3Q585803B) և այն հանձնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարումը:
 

Արխիվ

2024

2023