Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2011, 455 - Ն

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1636-Ն ՈՒ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով Վլադիմիր Ենգիբարյանի` համաշխարհային սպորտում ունեցած բարձր նվաճումներն ու Հայաստանում բռնցքամարտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանել «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1636-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի «Վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը» սյունակի 8-րդ տողում «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերը փոխարինել «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հար-ցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը վերապահելու մասին»
N 1277–Ն որոշման հավելվածի ցանկում «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերը փոխարինել «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապա-տանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխության կատարումը և օրենքով սահմանված կարգով գրանցումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023