Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2011, 460 - Ն

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 30-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. 2011 թվականին Երևանում կազմակերպել «Հայ առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հավաք», «Սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների դպրոց», «Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական երկրորդ համաժողով» և «Սրտաբանության եվրակովկասյան համաժողով» համաժողովները:
2. Հաստատել «Հայ առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հավաք», «Սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների դպրոց», «Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական երկրորդ համաժողով» և «Սրտաբանության եվրակովկասյան համաժողով» համաժողովների կազմակերպման ծրագրերը` համաձայն N N 1,2,3 և 4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված
 

Արխիվ

2024

2023