Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2011, 477 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության և սահմանային գոտում ծառայող սահմանապահ զորքերի զինծառայողների հավելավճարները` առավելագույնը համապատասխանաբար 50,000 դրամ և 30,000 դրամ.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության մարմիններում ծառայության և աշխատանքի ընթացքում բարձր ցուցանիշներ ապահոված զինծառայողներին (բացառությամբ պայմանագրային զինծառայողների) և զինվորական կոչում չունեցող աշխատողներին կարող են տրվել պարգևավճարներ` սույն որոշման 1-ին ենթակետով սահմանված լրավճարների առավելագույն չափից ոչ ավելի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները, հավելավճարները և պարգևավճարները (ըստ առանձին զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների) սահմանել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
_Հավելված
 

Արխիվ

2024

2023