Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2011, 479 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական լրավճարների չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական հավելավճարների առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 12-ի <<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրությունը հաստատելու մասին>> N 247 որոշման համաձայն` մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ ապահովելու համար հետևյալ պարգևավճարները`
ա. զինծառայողներին` պաշտոնային դրույքաչափից և զինվորական կոչման դրույքաչափից ոչ ավելի,
բ. զինվորական կոչում չունեցող աշխատողներին` պաշտոնային դրույքաչափից ոչ ավելի,
գ. ժամկետային պարտադիր զինծառայողներին` 5000 դրամից ոչ ավելի:
2. Սույն որոշման N 2 հավելվածի հավելավճարների տոկոսաչափերը կիրառվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) ապահովել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի N 2 հավելվածով և այլ իրավական ակտերով առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելավճարների ընդհանուր գումարը չգերազանցի յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի ընդհանուր գումարի 10%-ը.
2) սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները, հավելավճարները և պարգևավճարները (ըստ առանձին զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների) սահմանել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հավելված
 

Արխիվ

2024

2023