Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2011, 474 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 653 –AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ-Ի ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1023P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ <<ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ>>, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ-Ի ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1104P ՓՈԽԱՌՈՒ¬ԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ <<ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ>>, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 730–AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ-Ի ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1226P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ <<ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ> ԾՐԱԳՐԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ, ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրված <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացում>>, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրված <<Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում>> և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրված <<Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին>> ծրագրերի փոխառության համաձայնագրերի շրջանակներում կառուցված և վերականգնված ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի, ճանապարհների և ձեռք բերված գույքի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացում>>, <<Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում>> և <<Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին>> ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից` որպես պետական սեփականություն, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով`
1) 189 980 585 դրամ արժողությամբ գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի.
2) 804 031 դրամ արժեքով և 0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել Վայոց ձորի մարզի Վայք, Շիրակի մարզի Ախուրյան, Լոռու մարզի Շահումյան համայնքներին և Թալին քաղաքի <<Համայնքների զարգացում>> հասարակական կազմակերպությանը` համաձայն N 2 հավելվածի.
3) 464 926 դրամ արժեքով և 0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ամրացնել <<Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին, <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությանը` համաձայն N 3 հավելվածի.
4) 749 860 դրամ արժեքով և 0 դրամ հաշվեկշռային արժեքով համակարգչի լրակազմն ամրացնել <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին.
5) 1 466 702 դրամ արժեքով և 0 դրամ հաշվեկշռային արժեքով <<Նիվա-21213>> մակնիշի ավտոմեքենան` 1998 թվականի արտադրության (թափքը` N 1386729, շարժիչը` N 5324184), ամրացնել <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի <<Բերդ>> ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:
2. <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացում>>, <<Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում>> և <<Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին>> ծրագրերի շրջանակներում ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի և ճանապարհների վերականգնման նպատակով կատարված, հաշվեկշռում առկա ծախսերի չափով` 1 725 162 187 դրամ, նվազեցնել <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ>> պետական հիմնարկի հաշվեկշռից` այդ չափով ավելացնելով համապատասխան համայնքներին պատկանող կառույցների հաշվեկշռային արժեքները` համաձայն N 4 հավելվածի:
3. <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացում>>, <<Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում>> և <<Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին>> ծրագրերի շրջանակներում ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի և ճանապարհների վերականգնման նպատակով կատարված, հաշվեկշռում առկա ծախսերի չափով` 125 459 433 դրամ, նվազեցնել <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ>> պետական հիմնարկի հաշվեկշռից` այդ չափով ավելացնելով <<Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված Քաղցրաշեն-Նարեկ միջհամայնքային ավտոճանապարհի հաշվեկշռային արժեքը:
4. Թույլատրել <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ>> պետական հիմնարկին <<Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին>> ծրագրերին Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցներից 50 695 034 դրամն օգտագործել <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացում>> և <<Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում>> ծրագրերի միջոցներով իրականացված շինարարական և նախագծային աշխատանքների գծով երաշխիքային ժամկետների ավարտման կապակցությամբ առաջացած պարտքերի մարման նպատակով` համաձայն N 5 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների և կազմակերպությունների ղեկավարների հետ` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով նվիրառուների միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումը և հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի <<ա>> ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետին համապատասխան:

Հավելված
 

Արխիվ

2024

2023