Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2011, 494 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, օտարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 29-ի N 911 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 685-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2.6-րդ կետի`
ա. «ա» ենթակետում «3 տարվա ընթացքում կատարել 40 մլն դրամի չափով ներդրում,» բառերը փոխարինել «մինչև 2012 թվականը կատարել 26 մլն դրամի չափով ներդրում, ընդ որում՝», իսկ «, երրորդ տարում՝ 15 մլն դրամ» բառերը` «և մինչև 2011 թվականի ավարտը՝ ևս մեկ մլն դրամ:» բառերով,
բ. «բ» ենթակետում «, երրորդ տարում՝ 43 աշխատատեղ՝ 150 հազ. դրամ միջին աշխատավարձով» բառերը փոխարինել «և մինչև 2012 թվականն ապահովել 13 աշխատատեղ՝ 40000 դրամ միջին աշխատավարձով:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023