Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2011, 495 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ UԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1158-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա U Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 66.1-ին կետով.
«66.1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անձնակազմի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների` 1968 թվականի նոյեմբերի 8ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վարորդական վկայականները փոխանակվում են, կամ կորցրած վկայականների կրկնօրինակներ տրվում են առանց որակավորման քննություններ հանձնելու` ելնելով փոխադարձության սկզբունքից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկանքի հիման վրա: Փոխանակման դեպքում ներկայացվում են ցանկի 1ին, 2րդ, 5րդ և 10րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ կորցրած վկայականների կրկնօրինակներ տալու դեպքում` ցանկի 1ին, 2րդ, 5րդ և 11րդ կետերով նախատեսված փաստաթղթերը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023