Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2011, 461 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑ- ՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված ու 2011 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրը գործողության մեջ դնելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով նշված համաձայնագրի Գ բաժնով և Ե բաժնի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը համարել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի գլխավոր գործակալություն (լիազոր մարմին):
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի։
3. Ստեղծել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհուրդ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 592-Ն որոշման 3-րդ կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023