Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2011, 485 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում 2009 թվականին ձեռք բերված հակակարկտային համակարգի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 41.753.955 դրամ արժողությամբ հակակարկտային համակարգի (5 կայան և կառավարման կենտրոն) նկատմամբ գրանցել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցումից հետո այն նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքին: Նվիրաբերության պայմանագրում սահմանել, որ նվիրաբերվող գույքը պետք է շահագործվի տեխնիկական անվտանգության ապահովման բոլոր պահանջների պահպանմամբ՝ գույքի նպատակային նշանակությանը համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջոցների հաշվին, ինչպես նաև Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է համայնքի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը: Համայնքին հանձնել հակակարկտային համակարգի տեղակայման նախագծանախահաշվային փաստաթղթերի, ինչպես նաև կատարողական ակտի մեկ օրինակը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի դրույթներին համապատասխան:
 

Արխիվ

2024

2023