Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2011, 496 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` 18343600 դրամ հաշվեկշռային արժեքով 484 մանկական սայլակները (այսուհետ` գույք) նվիրաբերել Երևանի քաղաքային համայնքին` կարիքավոր ընտանիքներին անհատույց բաշխելու համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Երևանի քաղաքապետի հետ համատեղ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ նվիրաբերության պայմանագրի նոտարական վավերացումը ենթակա է իրականացման` Երևանի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023