Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2011, 505 - Ա

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մինչև 2012 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`
1) Հովհաննես Սեյրանի Գրիգորյանին (ծնվ.` 1993 թվականի մարտի 6-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Սիս համայնք, Անկախության 28), սովորում է Ռանչպար համայնքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.
2) Աշոտ Ռաֆիկի Մարտիրոսյանին (ծնվ.` 1993 թվականի փետրվարի 21-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, Օշական համայնք), սովորում է Օշական համայնքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.
3) Մարտին Գագիկի Խաչատրյանին (ծնվ.` 1993 թվականի փետրվարի 13-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Շիրակացու 60, բն. 10), սովորում է Գյումրու քաղաքի N 7 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.
4) Էդգար Աշոտի Գրիգորյանին (ծնվ.` 1992 թվականի դեկտեմբերի 10-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Գետափ համայնք), սովորում է Գետափ համայնքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում:
2. Մինչև 2012 թվականի աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Վահրամ Հմայակի Ավագյանին (ծնվ.` 1993 թվականի փետրվարի 18-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, Աշնակ համայնք,
13 փող., տուն 22), սովորում է Մեծ Բրիտանիայի Ռոսսալ կրթարանի «Ա» դասարանում:
 

Արխիվ

2024

2023