Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2011, 437 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաջրի գյուղական համայնքի 13-րդ փողոցի N 1 հասցեում գտնվող` 150996.2 հազ. դրամ գնահատված արժեքով, 525.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքն ու 97.2 մետր պարիսպը և դրանց սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 0.12 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) հաշվառել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաջրի գյուղական համայնքին` որպես հասարակական, մշակութային նշանակություն ունեցող համայնքային կենտրոն օգտագործելու համար:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաջրի գյուղական համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը ենթակա է իրականացման` համայնքի միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023