Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 552 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1032-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 466-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, ինչպես նաև գույքն արդյունավետ օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերությանը պետական ոռոգման համակարգեր ու գույք անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին>> N 1032-Ա որոշման 3-րդ կետի <<բ>> ենթակետի համաձայն <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքի կազմից հետ վերցնել 6766598 դրամ հաշվեկշռային արժեքով Ձորաղբյուրի N 1 ջրհան կայանը (այսուհետ` գույք) 2003 թվականի դեկտեմբերի 22-ին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 1810303, գույքի ընդհանուր մակերեսը` 111.3 քառ. մետր, որից` 92.2 քառ. մետր ջրհան կայան, 19.1 քառ. մետր ջրհան կայանի պահակատուն, գույքի զբաղեցրած հողամասը` 0.0271 հեկտար):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հետ վերցնելու և դրա նկատմամբ <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության անհատույց օգտագործման իրավունքը դադարեցնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան համաձայնագրի կնքումը և գույքի հանձնման–ընդունման աշխատանքների իրականացումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1032-Ա որոշման վերնագրում, բովանդակության մեջ և հավելվածում <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի>> բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքը հետ վերցնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել վարձակալության` պայմանով, որ ապագա վարձակալը պետք է իրականացնի նաև այդ գույքի վերակառուցման և վերանորոգման հետ կապված հետագա ծախսերը:

 

Արխիվ

2024

2023