Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 539 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 2177-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը վերապահված գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման բնագավառի նկատմամբ վերահսկողական գործառույթներ և կիրառում է պատասխանատվության միջոցներ տրակտորների, գյուղատնտեսական մեքենաների և գործիքների շահագործման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023