Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 540 - Ն

<<ՀԳԱ-Ի ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածների և <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի <<զ>> կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով <<Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ <<ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է <<Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
1) հաստատել միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել կազմակերպության կանոնադրության մեջ և ապահովել այդ փոփոխությունների պետական գրանցումը կազմակերպության միջոցների հաշվին.
3) ապահովել`
ա. գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,
բ. <<ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը կազմակերպության միջոցների հաշվին,
գ. կազմակերպությունում <<ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության սաների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի օգոստոսի 1-ից:

 

Արխիվ

2024

2023