Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 549 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային տեսչությունում տեսչական բարեփոխումների հայեցակարգով նախատեսված ռիսկի վրա հիմնված ստուգումների ներդրումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը 2011 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 5575.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով`
1) «Կապի ծառայություններ» հոդվածով` 1200.0 հազ. դրամ.
2) «Համակարգչային ծառայություններ» հոդվածով` 224.0 հազ. դրամ.
3) «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով` 240.0 հազ. դրամ.
4) «Գրասենյակային նյութեր» հոդվածով` 2451.0 հազ. դրամ.
5) «Տրանսպորտային նյութեր» հոդվածով` 1400.0 հազ. դրամ.
6) «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» հոդվածով` 60.0 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված
 

Արխիվ

2024

2023