Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 546 - Ա

«ՁՈՐԱՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել
«ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` դրանում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին:
3. Սահմանել, որ`
1) «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջներ ներկայացնելու իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը (ֆինանսական միջոցները) հանձնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:


 

Արխիվ

2024

2023