Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 561 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՒՅՔԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սույն որոշման հավելվածում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող իրավաբանական անձանց (այսուհետ՝ կազմակերպություն) համարել լուծարված:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ 10-օրյա ժամկետում ապահովել կազմակերպությունների լուծարման ավարտի մասին գրառման կատարումը և համապատասխան տեղեկանքները տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ լուծարման ավարտի գրառումից հետո կազմակերպությունների գույքի հայտնաբերման դեպքում այն ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը, որից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված գույքի տնօրինման վերաբերյալ:

Հավելված
 

Արխիվ

2024

2023