Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 563 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 669-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պահպանության կարգը սահմանելու մասին» N 669–Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման արդյունքում ստացված տեղեկատվությունը, այդ թվում` սկզբնական երկրաբանական, երկրաֆիզիկական և այլ փաստագրությունը, դրանց ամփոփման և վերլուծության մասին տվյալները, ինչպես նաև լեռնային ապարների նմուշները, հորատահանուկը (կեռնը), շերտային հեղուկը, պահպանվում է`
ա) լիազորված մարմնի կողմից` պետական միջոցների հաշվին աշխատանքների իրականացման դեպքում,
բ) ընդերքօգտագործողի կողմից` ընդերքօգտագործողների ներդրումների հաշվին աշխատանքների իրականացման դեպքում, որոնք հանձնվում են լիազորված մարմնին և ի պահ են տրվում ընդերքօգտագործողին` լիազորված մարմնի և ընդերքօգտագործողի միջև կնքված ընդերքօգտագործման մասին պամանագրով սահմանված ժամկետով և պայմաններով:».
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Լիազորված մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերի հանձնման դեպքում տալիս է դրանց ընդունման մասին տեղեկանք:».
3) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023