Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2011, 559 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 282 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ, 1.3-րդ, 1.4-րդ, 1.5-րդ և 1.6-րդ կետերով.
«1.2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
ա) նախարարության և մարզպետարանների ենթակայության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները դասակարգել ըստ նշանակության (ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական և մարզային), ընդ որում, այն ավտոմոբիլային ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները, որոնց հաշվեկշռային արժեքները հնարավոր չէ առանձնացնել՝ հաշվառել զրոյական արժեքներով,
բ) ապահովել նախարարության և մարզպետարանների ենթակայության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետության սեփականության իրավունքի գրանցումը:
1.3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` երկամսյա ժամկետում ամփոփել սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված աշխատանքների արդյունքները և համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն:
1.4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկամսյա ժամկետում ամփոփել սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված աշխատանքները և 1.3-րդ կետի համաձայն ներկայացված տեղեկատվությունը և արդյունքները սույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` սույն որոշման N 2 հավելվածի N 2.1 ձևով:
1.5. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 10-րդ կետով սահմանված տեղեկատվությունն այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ, որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, վերապահվել են Երևանի քաղաքապետին:
1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1.2-րդ կետում նշված անշարժ գույքի նկատմամբ պետական սեփականության իրավունքների գրանցումներն իրականացնել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված մոտավոր սահմաններով` առանց սահմանային ճիշտ չափագրումների:».
3) որոշմամբ հաստատված կարգի՝
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պետական հաշվառման օբյեկտներ են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական (բացառությամբ դրամական միջոցների) և անշարժ գույքը (բացառությամբ հողի), այդ թվում՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները, ջրամբարներն ու ջրատարները, պետական կառավարչական հիմնարկներին, պետական այլ հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները փոխանցվել են Երևանի քաղաքապետին) ամրացված գույքը, ինչպես նաև հիմնարկների հաշվեկշռում հաշվառված ոչ նյութական ակտիվները, պետական մասնակցությամբ առևտրային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, իրավաբանական անձանց (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցվել են Երևանի քաղաքապետին) կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:»,
բ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Պետական մարմինների ղեկավարները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում և այսուհետ յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում՝
ա) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 1 ձև),
բ) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 2 ձև),
գ) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ճանապարհների, արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 2.1 ձև),
դ) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ջրամբարների և ջրատարների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի NN 2.2 և 2.3 ձևեր),
ե) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված անշարժ գույքի օգտագործողների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 2.4 ձև),
զ) պետական կառավարչական հիմնարկներին անհրաժեշտ անշարժ գույքի մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 3 ձև),
է) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 4 ձև),
ը) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների հաշվեկշռում հաշվառված ոչ նյութական ակտիվների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 5 ձև):»,
գ. ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետի «բ» ենթակետը, իսկ նույն կետի «դ» ենթակետում «մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 10-ը» բառերը փոխարինել «սույն կարգի 10-րդ կետով սահմանված տեղեկանքների ներկայացման ժամկետներից հետո մեկամսյա ժամկետում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023