Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2011, 558 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱ¬ՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հանքավայրի շահագործման հանքային իրավունքով ծանրաբեռնված և փաստացի շահագործման փուլում գտնվող` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի (բացառությամբ անտառային հողերի) նպատակային նշանակությունը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից համարվում է փոփոխված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի` լեռնահատկացման ակտով սահմանված չափով ու սահմաններով, ինչն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:
2. Անտառային հողերի նպատակային նշանակության փոփոխման համար հողամասի սեփականատիրոջ դիմումի հիման վրա, որին կցվում է լեռնահատկացման ակտի ընթեռնելի պատճենը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը եռօրյա ժամկետում կազմում է հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ որոշման նախագիծ` լեռնահատկացման ակտով սահմանված չափով ու սահմաններով և, որպես շահագրգիռ կողմ, ներկայացնում է համապատասխան համայնք ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգով` հնգօրյա ժամկետում` համաձայնեցման: Եթե համապատասխան համայնքը հնգօրյա ժամկետում կարծիք չի տալիս նախագծի վերաբեյալ, ապա հողամասի նպատակային նշանակության փոփոխումը համարվում է համաձայնեցված:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը կարծիքներն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ամփոփում է ստացված կարծիքներն ու առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ որոշման նախագծում կատարում է համապատասխան փոփոխություններ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023