Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2011, 571 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի
«Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» 10-րդ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկան տնօրինելու մասին» N 134-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետում «61» թիվը փոխարինել «36» թվով.
2) որոշման 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հայտագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհի հաշվին ներկրված 25 տրակտորից` յուրաքանչյուրը 4.0 մլն դրամ արժեքով, իրացնել`
1) 20 տրակտորը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի կողմից հաստատված ցանկում ներառված համայնքներին.
2) 5 տրակտորը` սերմարտադրող կազմակերպություններին».
3) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը «կոոպերատիվների» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ գործունեության պայմանագրով գործող գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտների» բառերով, իսկ «կոոպերատիվին» բառը փոխարինել «դրանց» բառով.
4) որոշման 3-րդ կետի «գ» ենթակետը «կոոպերատիվը» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ գործունեության պայմանագրով գործող գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտների» բառերով, իսկ «կոոպերատիվի» բառը փոխարինել «դրանց» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023