Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 606 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշման հավելվածի`
1) 4-րդ կետում`
ա. «վերականգնված կաթ» բառերից հետո լրացնել «(կաթնային ըմպելիք)» բառերով.
բ. «վերականգնված կաթ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություն.
«վերականգնված կաթ` հարստացված (կաթնային ըմպելիք` հարստացված)` վերականգնված կաթ (կաթնամթերք, կաթ պարունակող մթերք), որին լրացուցիչ, առանձին կամ համակցված ավելացվել են սպիտակուց, վիտամիններ, միկրոտարրեր և մակրոտարրեր, պրոբիոտիկ կուլտուրաներ, պրեբիոտիկ նյութեր, uննդային հյուսվածքներ, բազմաչհագեցած ճարպաթթուներ և ֆոuֆոլիպիդներ.».
2) 38-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կաթի և կաթնամթերքի անվանումները պետք է համապատասխանեն սույն կանոնակարգի 4-րդ կետի հասկացությունների անվանումներին.».
3) 40-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 40.1-ին կետով.
«40.1. Եթե կաթը կամ կաթնամթերքն արտադրվել է ոչ թե կովի, այլ ուրիշ կենդանու կաթից, ապա մականշվածքում պետք է այդ մասին նշվի.».
4) 72-րդ կետի «ա» և «բ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
5) 72-րդ կետի «գ» կետը «փորձաքննություն և» բառերից հետո լրացնել « կաթի ու» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
 

Արխիվ

2024

2023