Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2011, 611 - Ն

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ «2008» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. 2011 թվականի հուլիսի 1-ից կիրառությունից հանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը:
2. Սահմանել, որ 2012 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2011 թվականի հոկտեմբերի 1-ը հաստատել դրոշմավորման համար նախատեսված` չօգտագործված և (կամ) վնասված «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023