Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 573 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և առաջնորդվելով ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված համաձայնագրի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, որևէ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում չհաշվառված, «Շիմիձու» կորպորացիայի կողմից Նուբարաշենի թափոնակուտակչի տարածքում կառուցված` 1025866.8 հազ. դրամ արժեքով բիոգազի հավաքման և այրման կառույցը (այսուհետ` գույք) նվիրել Երևանի քաղաքային համայնքին:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի սեփականության իրավունքի փոխանցման գործարքի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները ոչ ռեզիդենտ՝ «Շիմիձու» կորպորացիայի փոխարեն կրում է Հայաստանի Հանրապետությունը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի և Երևանի քաղաքապետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ներկայացնել սույն որոշման 2-րդ կետից բխող առաջարկություն:
 

Արխիվ

2024

2023