Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2011, 615 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաuտանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում, 1-ին, 3-րդ կետերում և 7-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով.
2) որոշման 2-րդ, 5-րդ, 6-րդ կետերում և 2-րդ կետով հաստատված` «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության (այսուհետ` կանոնադրություն) վերնագրում և ամբողջ տեքստում «ակադեմիա» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «կրթահամալիր» բառով և դրա հոլովաձևերով.
3) որոշման 5-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` <<ա.1>> ենթակետով.
«ա.1) ոստիկանական կրթությամբ մասնագետների պատրաստումը,».
4) որոշման 5-րդ կետի երկրորդ պարբերության «գ» ենթակետը «ոստիկանության» բառից հետո լրացնել «կրտսեր,» բառով.
5) որոշման 6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.».
6) կանոնադրության 1-ին կետի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) համակարգում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որն իրականացնում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական, ինչպես նաև նախնական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր:
Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի իրավահաջորդն է:».
7) կանոնադրության 5-րդ կետում «Академия» բառը փոխարինել «Образовательный комплекс» բառերով, իսկ «Police academy» բառերը` «Educational Complex of Police» բառերով.
8) կանոնադրության 8-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` <<ա.1>> ենթակետով.
«ա.1) ոստիկանական կրթությամբ մասնագետների պատրաստումը,».
9) կանոնադրության 8-րդ կետի երկրորդ պարբերության «գ» ենթակետը «ոստիկանության» բառից հետո լրացնել «կրտսեր,» բառով.
10) կանոնադրության 9-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.».
11) կանոնադրության 16-րդ կետի «զ» ենթակետից հանել «, նորմատիվ հրամանով, ակադեմիայի պետի ներկայացմամբ, հաստատում է առկա ուսուցման ձևով սովորողներին զորանոցում պահելու կարգն ու պայմանները» բառերը.
12) կանոնադրության 17-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կրթահամալիրի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է կրթահամալիրի պետը՝ անձամբ և իր տեղակալների միջոցով:».
13) կանոնադրության 21-րդ կետի «ա» ենթակետից հանել «, ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը» բառերը, իսկ «ը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
14) կանոնադրության 22.5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` <<ժբ>> ենթակետով.
«ժբ) քննարկում և հավանության է արժանացնում ուսումնական պլանները:».
15) կանոնադրության 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանումներն են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովող ակադեմիան, միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացումն ապահովող քոլեջը, նախնական մասնագիտական կրթական ծրագրի իրականացումն ապահովող ուսումնական կենտրոնը, ինչպես նաև այլ ստորաբաժանումներ: Ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի պետերն ի պաշտոնե կրթահամալիրի պետի տեղակալներ են:».
16) կանոնադրության 24-32-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
17) կանոնադրության 33-րդ կետից հանել «հանդիսացող» բառից հետո նշված «այլ» բառը.
18) կանոնադրության 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Կրթահամալիրում պետական պատվերի շրջանակներում ուսուցումն իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով:».
19) կանոնադրության 42-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
20) կանոնադրության 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«45. Պետական պատվերի շրջանակներում կրթություն ստացող սովորողները կրթահամալիրն ավարտելուց հետո համարվում են ատեստավորված և ծառայության են նշանակվում ոստիկանության համապատասխան պաշտոններում, և նրանց շնորհվում է ոստիկանության համապատասխան կոչում:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1184-Ն որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշմանը համապատասխանեցնելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023