Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 625 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 947-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 4-րդ կետը «հանձնաժողով» բառից հետո լրացնել «(Երևան քաղաքում` հանձնաժողովներ` ըստ վարչական շրջանների)» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգի`
ա. 4-րդ և 5-րդ կետերի առաջին պարբերությունները «համայնքի» բառից հետո լրացնել «(Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի)» բառերով,
բ. 10-րդ կետը «տեղական ինքնակառավարման մարմիններ» բառերից հետո լրացնել «(Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանների ղեկավարներին)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023