Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 628 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 108-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 108-Ն որոշման 1-ին կետում «10,012,000.0 հազ. դրամ» և նույն կետի 5-րդ ենթակետում «1,326,000.0 հազ. դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «10,000,000.3 հազ. դրամ» և «1,314,000.3 հազ. դրամ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 108-Ն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված
 

Արխիվ

2024

2023