Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2011, 663 - Ն

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՑ ՀՈԻԼԻՍԻ 3-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒ- ԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿ- ՑՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱUՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ

2011 թվականի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին (այսուհետ՝ ցուցահանդես) Հայաuտանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել 2011 թվականի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի.
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հատկացումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` 24667428 դրամի չափով:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության համար հատկացված միջոցների շրջանակներում «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու և նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով:
4. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնoրենին`
1) բացել լրացուցիչ բանկային ենթահաշիվ` ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության համար նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործելու նպատակով.
2) աշխատանքներն իրականացնել ըստ համապատասխան պայմանագրերի և վարել առանձին հաշվապահական հաշվառում:
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` նախատեսվող ֆինանսական միջոցների շրջանակներում քննարկել և «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը ներկայացնել առաջարկություն ցուցահանդեսի ընթացքում անցկացվող մշակութային ծրագրի վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել ցուցահանդեսի շրջանակներում արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումները:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել ցուցահանդեսն սպասարկող անձնակազմի, ցուցահանդեսային նմուշների և սարքավորումների տեղափոխումը:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` աջակցել ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագրի կատարման գործընթացին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված
 

Արխիվ

2024

2023