Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2011, 641 - Ա

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի N 477 որոշմամբ հաստատված կանոնադրության 31-րդ կետը և նպատակ ունենալով ապահովել <<Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին>> Հայաստանի Հանրապետության ՀՕ-135-Ն օրենքի կիրարկումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին և նախագահության մյուս անդամներին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի <<Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին>> N 477 որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետով սահմանված պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նույն պաշտոններում նշանակել որպես պաշտոնակատար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի և նախագահության մյուս անդամների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի <<Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին>> N 477 որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետով սահմանված պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023