Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 687 - Ն

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՅԼ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1915 ԹՎԱԿԱՆԸ (ՆԵՐԱՌՅԱԼ) ԾՆՎԱԾ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ՀԱՅԵՐԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1820-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տալ քսանհինգ հազար դրամ ամենամսյա դրամական օգնություն:
2. Ամենամսյա դրամական օգնությունը վճարվում է յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակի հետ` ընդհանուր գումարով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց կենսաթոշակին ամենամսյա հավելում տալու մասին» N 1820-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023