Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2011, 693 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 5 ԵՎ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 532 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և հսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանելու մասին>> N 2277-Ն որոշման 1-ին կետը <<կարգավորող>> բառից հետո լրացնել <<, ինչպես նաև ֆիզիկական անձանց որակավորող>> բառերով:
2. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի <<Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին>> N 5 որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի <<Հայաստանի Հանրապետությունում <<Անշարժ գուքի գնահատում>> և <<Ռիելթորական գործունեություն>> լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը և Հայաստանի Հանրապետությունում <<Անշարժ գույքի գնահատում>> և <<Ռիելթորական գործունեություն>> գործունեությունների իրականացման կարգը հաստատելու մասին>> N 532 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023