Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2011, 716 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 2 հավելվածի՝
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հաշվառման գործողությունները, անկախ տրանսպորտային միջոցի կամ դրա սեփականատիրոջ հաշվառման վայրից, կատարվում են Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության «Ճանապարհային ոuտիկանություն» ծառայության (այuուհետ` ճանապարհային ոuտիկանություն) վարչական մաuի և տարածքային հաշվառման-քննական բոլոր uտորաբաժանումների (այuուհետ` հաշվառման uտորաբաժանումներ) կողմից, ընդ որում, տրանսպորտային միջոցի օտարման դեպքում տրանսպորտային միջոցը նախկին սեփականատիրոջ անվամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական գրանցումից և սույն կարգով սահմանված կարգով հաշվառումից հանվում է նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցելու և սույն կարգով սահմանված կարգով հաշվառելու հետ միաժամանակ` նույն հաշվառման ստորաբաժանման կողմից:»,
բ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Տրանuպորտային միջոցի հաշվառումն իրականացվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-տուրքերի և վճարների վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`
1) զննության կայանում`
ա. uտուգվում են տրանuպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե դա ներկայացնելը պարտադիր է), ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնի (բացառությամբ նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) և առաջին անգամ հաշվառվող տրանսպորտային միջոցների) և ավտոտրանսպորտային միջոցների oգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի առկայությունը,
բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),
գ. տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում,
դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որի վրա նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.
2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները և վճարման անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.
3) սպասարկման սրահում`
ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) և տրանսպորտային միջոցը ձեռք բերող անձի (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով,
բ. հատկացվում են հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր (բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերի),
գ. հաշվառման տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան և լրացվում է տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտ,
դ. հաշվառման համարանիշերը տրվում են սեփականատիրոջը (ներկայացուցչին),
ե. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն ներկայացվել է) ու վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքելուց հետո),
զ. փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահին համակարգչով տրվում է հաշվառման վկայագրի տպագրման պատվեր.
4) փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահում`
ա. տպագրվում է հաշվառման վկայագիրը,
բ. սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է ստանալ հաշվառման վկայագիրը:».
գ. 13-րդ կետից հանել «, շարժիչի» բառերը,
դ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Տրանսպորտային միջոցի վերահաշվառումն իրականացվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-տուրքերի և վճարների վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`
1) զննության կայանում`
ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե դա ներկայացնելը պարտադիր է), ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնի (բացառությամբ նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) և առաջին անգամ հաշվառվող տրանսպորտային միջոցների) և ավտոտրանսպորտային միջոցների oգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի առկայությունը,
բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),
գ. տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում,
դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որի վրա նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.
2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները և վճարման անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.
3) սպասարկման սրահում`
ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով,
բ. հատկացվում են հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր, եթե վերահաշվառման ժամանակ կատարվում է համարանիշերի փոփոխություն,
գ. վերահաշվառման տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան և կատարվում են փոփոխություններ տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտում,
դ. տպագրվում և հատկացվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական (եթե այն փոփոխվել է),
ե. հաշվառման համարանիշերը տրվում են սեփականատիրոջը (ներկայացուցչին), եթե հատկացվել են հաշվառման համարանիշեր,
զ. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն վերահաշվառման արդյունքում չի փոփոխվել) ու վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքելուց հետո),
է. փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահին համակարգչով տրվում է հաշվառման վկայագրի տպագրման պատվեր.
4) փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահում`
ա. տպագրվում է հաշվառման վկայագիրը,
բ. սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է ստանալ հաշվառման վկայագիրը.>>,
ե. 16-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել «, եթե տրանսպորտային միջոցը չի հաշվառվելու հաշվառման ստորաբաժանումների կողմից» բառերով,
զ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Տրանսպորտային միջոցի հաշվառումից հանումն իրականացվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-տուրքերի և վճարների վճարման վայր-սպասարկման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`
1) զննության կայանում`
ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը չի կատարվել ճանապարհային ոստիկանությունում) կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթը, ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնի առկայությունը (բացառությամբ, եթե հաշվառումից հանումն իրականացվում է խոտանման հիմքով),
բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),
գ. տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում,
դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որի վրա նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.
2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները և վճարման անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.
3) սպասարկման սրահում`
ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով և տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու իրավասությունը,
բ. հատկացվում են «տարանցիկ» («ժամանակավոր») համարանիշեր` բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում և 16-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ սեփականատիրոջ փոփոխությամբ պայմանավորված` տրանսպորտային միջոցը հաշվառումից հանումն իրականացվում է հաշվառման հետ միաժամանակ` նույն հաշվառման ստորաբաժանման կողմից),
գ. հաշվառումից հանելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան և կատարվում են փոփոխություններ տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտում,
դ. տպագրվում և հատկացվում է հաշվառումից հանելու մասին տեղեկանքը,
ե. «տարանցիկ» («ժամանակավոր») համարանիշերը տրվում են հաշվառումից հանող անձին,
զ. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքելուց հետո):».
է. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Հաշվառումից հանելիս` բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերի, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը հանձնվում են հաշվառման ստորաբաժանում և դրանց փոխարեն տրվում են`
1) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում, երբ տրանսպորտային միջոցը հաշվառվելու է այլ մարմինների կողմից` «ժամանակավոր» համարանիշեր` 15 oր ժամկետով.
2) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում` «տարանցիկ» համարանիշեր:».
2) որոշման N 3 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման N 4 հավելվածի 1-ին կետի`
ա. 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 2-րդ ենթակետից հանել «, կազմակերպությունների դեպքում` նաև կազմակերպության պետական գրանցման վկայականը և դրանց պատճենները» բառերը.
4) որոշման N 5 հավելվածի 1-ին կետի`
ա. 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 2-րդ ենթակետից հանել «, կազմակերպությունների դեպքում` նաև կազմակերպության պետական գրանցման վկայականը և դրանց պատճենները» բառերը.
5) որոշման N 6 հավելվածից հանել «շարժիչի համարը ___________________________» բառերը.
6) որոշման N 9 հավելվածից հանել «շարժիչի համարը ___________________________» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` տրանսպորտային միջոցների հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման N 7 հավելվածով սահմանված հաշվառման վկայագրի «ՇԱՐԺԻՉԻ ՀԱՄԱՐԸ/ENGINE NUMBER» դաշտը թողնել չլրացված:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի նոյեմբերի 1-ից:
 

Արխիվ

2024

2023