Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2011, 718 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ <<ԼՈՌԻ-ՓԱՄԲԱԿԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության <<Վանաձորի թիվ 1 արհեստագործական ուսումնարան>> պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Լոռու մարզպետարանի տնօրինության շենքային համալիրի 2-րդ մասնաշենքի (հարավային մասից) 1-ին հարկից 230.86 քառ. մետր, 2-րդ հարկից 341.03 քառ. մետր, ընդամենը` 571.89 քառ. մետր, սպասարկման համար անհրաժեշտ 1107 քառ. մետր հողատարածքը հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել <<Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Լոռու մարզպետին` սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրի կնքման, նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են <<Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցներով:

 

Արխիվ

2024

2023