Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2011, 729 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման, մուտքի վիզաների տրամադրման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման (ժամկետի երկարաձգման), մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1268-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման, մուտքի վիզաների տրամադրման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, վիզայի ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը հաստատելու մասին».
2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «ստանալու» բառից հետո լրացնել «և մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման» բառերով.
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «(ժամկետի երկարաձգման)» բառերը փոխարինել «և մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման» բառերով.
4) որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետում «ստացած» բառից հետո լրացնել «և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած» բառերով.
5) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
6) որոշման N 2 հավելվածի կարգի`
ա. վերնագրում «(ժամկետի երկարաձգման)» բառերը փոխարինել «և մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման» բառերով.
բ. 10-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ` նոր խմբագրությամբ.
«10. Օտարերկրացին անգլերեն լեզվով լրացնում է էլեկտրոնային դիմում-հարցաթերթիկ, որտեղ նշվում են հետևյալ տվյալները`
1) ազգանունը, անունը (ինչպես անձնագրում).
2) այլ անուններ.
3) ծննդյան օրը, ամիսը տարեթիվը.
4) ծննդյան վայրը.
5) սեռը.
6) զբաղմունքը.
7) անձնագրի համարը, տրամադրման և վավերականության ժամկետները.
8) անձնագրի տեսակը.
9) քաղաքացիությունը.
10) մշտական բնակության հասցեն, հեռախոսահամարը.
11) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում բնակության հասցեն.
12) հանցագործության համար դատապարտված լինելու հանգամանքը.
13) դիմողի անձնագրում նշված և նրա հետ ճանապարհորդող 16 տարեկանից ցածր տարիքի երեխաների անունները, ազգանունները, ծննդյան օրերը, ամիսները, տարեթվերը, քաղաքացիությունները.
14) հրավիրող կազմակերպության անվանումը (կամ հրավիրող անձի անունը, ազգանունը), հասցեն և հեռախոսահամարը.
15) այցելության նպատակը.
16) մուտքերի քանակը.
17) Հայաստանում կեցության տևողությունը.
18) Հայաստան մուտք գործելու օրը, ամիսը, տարեթիվը.
19) Հայաստանից ելքի օրը, ամիսը, տարեթիվը.
20) դիմում-հարցաթերթիկի լրացման ամսաթիվը:»,
գ. 17-րդ կետը «դիմում-հարցաթերթիկ» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման համար» բառերով, իսկ «դիմում-հարցաթերթիկ» բառից հետո հանել «Հայաստանի Հանրապետությունում իր գտնվելու անհրաժեշտության մասին նշմամբ» բառերը.
7) որոշման N 5 հավելվածի կարգի`
ա. վերնագրում «ստացած» բառից հետո լրացնել «, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած» բառերով,
բ. 1-ին և 3-րդ ենթակետերում «ստացած» բառերից հետո լրացնել «և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված
 

Արխիվ

2024

2023