Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2011, 704 - Ն

Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐԴԻԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 98 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ֆիզիկայի բնագավառում արդիական գիտական ներուժի ապահովման 2011 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ֆիզիկայի բնագավառում արդիական գիտական ներուժի ապահովման 2011 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

 

Արխիվ

2024

2023