Կառավարության որոշումներ

2 Հունիսի 2011, 756 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի հուլիսի 27-ի N ԱՐԱԴ /0521/02/09 և 2011 թվականի փետրվարի 8-ի N ԱՐԱԴ /0990/02/10 վճիռ-ների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի չգործող պոմպակայանից դեպի Եղիպատրուշ գյուղ գնացող անավարտ ոռոգման ջրագծի խողովակաշարը` 12150 գծամետր, այդ թվում` 250 մմ տրամագծով` 180 մետր երկարությամբ, 325 մմ տրամագծով` 40 մետր երկարությամբ, 500 մմ տրամագծով` 7000 մետր երկարությամբ և 530 մմ տրամագծով` 4930 մետր երկարությամբ, 113329000 դրամ արժեքով գույքը (այսուհետ՝ գույք) ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ներդնել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով, համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի գույքային իրավունքների պետական գրանցումը կատարվում է «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023