Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2011, 765 - Ա

ՀՐԱՏԱՊ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին և 20-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը կազմակերպել սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գնման գործընթացը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան` պայմանով, որ այդ աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ծրագրերի գծով հատկացումների, այդ թվում` մրցույթների արդյունքում առաջացած տնտեսումների շրջանակներում կամ Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2012 թվականի ծրագրերի համար նախատեսվելիք ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների շրջանակներում:


Հավելված
 

Արխիվ

2024

2023