Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2011, 764 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 35-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 35–Ա որոշման 1-ին կետում «տոկոսագումարները 2011 թվականի առաջին կիսամյակում» բառերը փոխարինել «տոկոսագումարները 2011 թվականի ինն ամսվա ընթացքում» բառերով, «իսկ առաջին կիսամյակում 55000.0 հազ. դրամ`» բառերը` «առաջին կիսամյակում 66200.0 հազ. դրամ, իսկ ինն ամսում 105350.0 հազ. դրամ`» բառերով:
 

Արխիվ

2024

2023