Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2011, 772 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը և հողամասերի նպատակային նշանակության փոփոխման կարգում մեկ պատուհանի սկզբունքը կիրառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին» N 30 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց, իսկ հողամասերի օգտագործման (վարձակալության) կամ կառուցա-պատման պայմանագրով նախատեսված լինելու դեպքում հողամասերի նկատմամբ համապատասխան իրավունքներ ունեցող սուբյեկտների նախաձեռնությամբ հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու համար կազմվում են հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ:».
2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետներին տրամադրել տվյալ մարզի բոլոր համայնքների կադաստրային քարտեզների էլեկտրոնային տարբերակները (VGS համակարգ):».
3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգում`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (այսուհետ` ժամանակավոր սխեմա) կազմվում է հողամասերի նկատմամբ սույն որոշման 2-րդ կետում նշված իրավունքներ ունեցող սուբյեկտների նախաձեռնությամբ հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով:»,
բ. 2-րդ կետում «, համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի համար` 1:500, 1:1000, 1:2000, 1:5000 և 1:10000 մասշտաբներով, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի համար` 1:10000, 1:25000, 1:50000 մասշտաբներով:» բառերը փոխարինել «A4 ֆորմատ թղթի վրա` 1:500, 1:1000, 1:2000, 1:5000 1:10000 կամ 1:25000 մասշտաբներով` հողամասի (հողամասերի) շրջադարձային կետերի կոորդինատներով (VGS համակարգ):»,
գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Համայնքի ղեկավարը պատրաստում է հողաշինարարական գործ ժամանակավոր սխեմայի վերաբերյալ և ներկայացնում մարզպետին` կցելով համապատասխան տեքստային և գրաֆիկական նյութերը, այդ թվում`
1) քաղաքացու կամ իրավաբանական անձի (համասեփականության, օգտագործման (վարձակալության) կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների առկայության դեպքում բոլոր համասեփականատերերի, օգտագործողների (վարձակալների) կամ կառուցապատողների ստորագրությամբ) դիմումը` հողամասի (հողամասերի) նպատակային նշանակության փոփոխման մասին, որում անհրաժեշտ է նշել`
ա) հողամասի ծածկագիրը,
բ) ամբողջ հողամասի և փոփոխման ենթակա հողամասի մակերեսը,
գ) հողամասի առկա նպատակային և գործառնական նշանակությունը,
դ) փոփոխվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը.
2) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), կառուցապատման) իրավունքի վկայականի պատճենը.
3) համայնքի ավագանու որոշումը.
4) համայնքի ղեկավարի կարծիքը հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ.
5) հողամասի` սույն կարգի 2-րդ կետով նախատեսված մասշտաբի հատակագիծը` հողամասի շրջադարձային կետերի կոորդինատներով, VGS համակարգում.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթեր:»,
դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Մարզպետը ժամանակավոր սխեման ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ և իր եզրակացության հետ միասին այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն` դրա մասին գրավոր տեղյակ պահելով համայնքի ղեկավարին:»,
ե. կարգը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ և 5.4-րդ կետերով.
«5.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարա-րությունը «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը` կից նյութերով, ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` համապատասխան կարծիքի: Նշված պետական մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն են ներկայացնում կարծիքներ` որոշման նախագծի վերաբերյալ:
5.2. Եթե սույն կարգի 5.1-ին կետում նշված ժամկետում «Հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ չի ներկայացվում կարծիք, ապա այն համարվում է դրական:
5.3. «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ բացասական կարծիք ներկայացնելիս` կարծիքին կցվում է համապատասխան հիմնավորում` հղում կատարելով այն իրավական ակտերին, որոնք հիմք են հանդիսացել բացասական կարծիքի ձևավորման համար:
5.4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը կարծիքներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է ստացված կարծիքներն ու առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում կատարում համապատասխան փոփոխություններ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:»,
զ. 7-րդ կետից հանել «Երևանի քաղաքապետը և մարզպետը» բառերը,
է. 8-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքի ղեկավարը տարվա ընթացքում` սահմանված կարգով օտարված, օգտագործման տրամադրված հողերի, կատարված հողահատակացումների, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա հողային հաշվեկշռում կատարում է համապատասխան փոփոխություններ:»:

 

Արխիվ

2024

2023