Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2011, 780 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լինսի հիմնադրամի միջոցներով ամրացված-վերականգնված բազմաբնակարան բնակելի շենքերին կենտրոնացված ջեռուցում մատակարարելու նպատակով կառուցված Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի սեփականությունը հանդիսացող Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի N 4/1 հասցեում գտնվող` 48 342 184 դրամ հաշվեկշռային արժեքով 36,61 քառ. մետր մակերեսով և 0,0120 հեկտար հողամասով (պետական գրանցման վկայական`
N 1966379, տրված` 2006 թվականի հունիսի 15-ին), Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի N 5/1 հասցեում գտնվող` 47 355 801 դրամ հաշվեկշռային արժեքով, 36,02 քառ. մետր մակերեսով և 0,0120 հեկտար հողամասով (պետական գրանցման վկայական` N 1966382, տրված` 2006 թվականի հունիսի 15-ին), Կամոյի N 75/1 հասցեում գտնվող` 70101638 դրամ հաշվեկշռային արժեքով, 77,27 քառ. մետր մակերեսով և 0,0162 հեկտար հողամասով (պետական գրանցման վկայական` N 1966380, տրված` 2006 թվականի հունիսի 15-ին), Շահինյանի N 4/1 հասցեում գտնվող` 27 130 721 դրամ հաշվեկշռային արժեքով, 39,75 քառ. մետր մակերեսով և 0.0056 հեկտար հողամասով (պետական գրանցման վկայական` N 1966381, տրված` 2006 թվականի հունիսի 15-ին) կաթսայատները` իրենց սարքավորումներով և արտաքին ջերմոցանցերով (այսուհետ` գույք) նվիրաբերել Գյումրու քաղաքային համայնքին՝ համապատասխան բազմաբնակարան բնակելի շենքերին կենտրոնացված ջեռուցում մատակարարելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են համայնքի միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023