Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2011, 806 - Ա

ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՎՈՐԳ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մինչև 2012 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում հետևյալ անձանց`
1) Արման Արշավիրի Ավետիսյան (ծնվ.` 1993 թվականի մայիսի 7-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գ. Թթուջուր 1, տուն 63): Սովորում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.
2) Հայկ Ռաֆայելի Սիմոնյան (ծնվ.` 1993 թվականի մայիսի 24-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղ. Եղվարդ, Թարգմանչաց 21): Սովորում է Եղվարդի N 1 ավագ դպրոցի 11-րդ դասարանում:
2. Մինչև 2013 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Գևորգ Մանվելի Ավագյանին (ծնվ.` 1993 թվականի մարտի 18-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, գ. Շամբ): Սովորում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի N 5 ավագ դպրոցի 10-րդ դասարանում:
 

Արխիվ

2024

2023